Ամերիկյան Globe ամսագիրը հաղորդել է գաղտնի ձայնագրության հայտնաբերման մասին, որն արքայադուստր Դիանան ձայնագրել է իր մահից մի քանի ամիս առաջ, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Ամերիկացի լրագրողներին հայտնի է դարձել, որ Դիանան ձայնագրությունն արել է արքայազն Ուիլյամի և նրա ապագա կնոջ համար։ Լեդի Դիի մտերիմ ընկերոջ խոսքով՝ նա այդ քայլին դիմել է, քանի որ կասկածել է, որ իրենից ազատվելու փորձեր կարող են արվել։
Ձայնագրության բովանդակության մասին լրագրողներին պատմել է գործարար Լանա Մարքսը, որը պայուսակներ է ստեղծել արքայադստեր համար։ Նրա խոսքով՝ ձայնագրությունում իսկապես Դիանայի ձայնն է։
«Պահպանեք ձեր երեխաներին հանուն ինձ։ Թող նրանք իմանան, որ ես սիրում և հետևում են նրանց»,- Globe-ը մեջբերում է արքայադստեր խոսքերը։
Դիանան նկարագրել է նաև, թե ինչպիսին է պատկերացնում Ուիլյամի հարսնացուին. «Նա կլինի գեղեցիկ, խելացի և անկախ։ Ես գիտեմ, որ նա կպաշտեր քեզ, և մենք հավատարիմ ընկերներ կդառնայինք։ Դուք պետք է յուրահատուկ լինեք։ Եթե դա այդպես չլիներ, Դուք չէիք դառնա Ուիլյամի կինը»։
Լեդի Դին դիմել է նաև իր ապագա հարսին՝ տալով որոշ խորհուրդներ. դիմակայել հասարակության ճնշմանը և աշխատել ամուսնության ամրապնդման ուղղությամբ։
Քենսինգթոնյան պալատում հրաժարվել են մեկնաբանել խորհրդավոր ձայնագրության մասին լուրը։