Սասեքսի դուքսն ու դքսուհին, որոնք շուտով նոր կյանք կսկսեն Կանադում՝ թագավորական ընտանիքից հեռու, կարող են հրաժարվել ներկա գտնվել արքայադուստր Բեատրիսի հարսանիքին ներկայությունից։ Telegraph-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել արքայազն Հարիի ընկերը։
Աղբյուրի խոսքով՝ մարտի 31-ից հետո զույգը ծրագրում է վերջնականապես տեղափոխվել Կանադա որդու՝ Արչիի հետ՝ անկախ կյանք սկսելու համար։ Արքայազն Հարինն ու Մեգան Մարքլը բողոքել են, որ պալատն իրենց նկատմամբ անարդար վերաբերմունք է դրսեւորում (ոչ այնքան լավ, որքան ընտանիքի մյուս անդամներին)։ Ինսայդերի տվյալներով՝ դա ակնարկ էր արքայադուստրեր Բեատրիսի եւ Եվգենիայի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Սասեքսի դուքսերը հայատարարել են, որ Եղիսաբեթ Երկրորդն իրենց թույլ է տալիս գումար վաստակել՝ իրենց չզրկելով թագավորական կարգավիճակից։ Միեւնույն ժամանակ նա արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին արգելել է բրենդիգի ընթացքում օգտագործել «թագավորական» բառն այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են միապետությունց։ Այդ ամենը հանգեցրել է ասեկոսեների, որ նրանք հազիվ թե ներկա լինեն թագավորական հիմնական միջոցառումներին, այդ թվում Հարիի քրոջ հարսանիքին։