Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, ինչպես հայտնի է, առանձնատուն են գնել Սանտա Բարբարայում։ Նոր տանն ինը ննջասենյակ կա եւ 16 լոգասենյակ, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 1500 քառակուսի մետր։
Առանձնատունը զույգին վաճառել է ռուս օլիգարխ 15 մլն դոլարով, եւ երկար ժամանակ երկրպագուները զարմանում էին, թե ինչ գումարով են Հարին ու Մեգանը կարողացել գնել այն։ Առավել եւս, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երիտասարդ ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի թագավորական ընտանիքից հրաժարվելուց եւ ԱՄՆ տեղափոխվելուց հետո։
Խոսում էին նաեւ, որ Հարին նույնիսկ տունը հիպոթեքային վարկով է գնել։ Այժմ արդեն ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ շքեղ բնակարանի համար վճարել է Հարիի հայրը՝ արքայազն Չարլզը, որը մինչ այժմ ֆինանսապես օգնում է որդուն։