Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Բուքինգհեմյան պալատում կայացած ամենամյա դիվանագիտական ընդունելության ժամանակ առաջին անգամ կրել Է արքայադուստր Դիանային պատկանող «Սիրո հանգույցներ» պսակաթագը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Express-ին:

 

Պսակաթագը, որը զարդարված Է մարգարիտներով եւ ադամանդակուռ 19 կամարներով, Միդլթոնը կրել Է արքայազն Ուիլյամի եւ 160 դեսպանների, բրիտանացի եւ օտարերկրյա դիվանագետների, գերագույն կոմիսարների, առեւտրի, կրթության, ռադիոհաղորդումների եւ արվեստի բարձրաստիճան գործիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը: Երեկույթին ներկա են եղել 1,5 հազար հյուրեր, այդ թվում՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, արքայազն Ֆիլիպը եւ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի այլ ներկայացուցիչներ:

 

Հրատարակությունը նշել Է, որ դքսուհին «Սիրո հանգույցներով» հանրությանն առաջին անգամ պետք Է ներկայանար 2011 թվականի ապրիլի 29-ին՝ արքայազն Ուիլյամի հետ իր հարսանիքի ժամանակ, բայց նա այլ զարդ նախընտրեց: