Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը դեմ է արտահայտվել Վենետիկի կինոփառատոնի գենդերային մրցանակներին: Նա հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն դերասան կոչեն, հայտնել է The Guardian-ը:

Ավստրալուհին, որը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի ժյուրին, սատարել է Բեռլինի կինոփառատոնի որոշմանը՝ վերջ տալ գենդերային մրցանակներին և պահպանել «Լավագույն դերասան» անվանակարգը:

«Ես պատկանում եմ այն սերնդին, որտեղ «դերասանուհի» բառը միշտ օգտագործվել է ստորացնող իմաստով: Ես ինձ միշտ դերասան եմ անվանել»,- ասել է Բլանշեթը:

Վենետիկի կինոփառատոնին բազմիցս մեղադրել են սեքսիզմի մեջ: Օրինակ՝ 2017 և 2018 թվականներին «Ոսկե առյուծ» մրցույթին մասնակցելու համար ընտրվել էր միայն մեկ կին ռեժիսոր: 2019 թվականին մրցանակը ստացավ լեհ-ֆրանսիացի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին, որն ԱՄՆ-ում հետախուզվում էր 13-ամյա աղջկա բռնաբարության համար:

Այս տարի մրցույթին մասնակցել են ութ կին ռեժիսորներ: Բլանշեթը դա ընկալում է որպես «ձեռնարկված դրական քայլերի ուղղակի արձագանք»: