Երիտասարդ հրուշակագործը յուրատեսակ հարգանքի տուրք է մատուցել Քեմբրիջի դքսուհուն՝ նրա տեսքով տորթ պատրաստելով, գրում է Daily Mail-ը:

27-ամյա Լարա Կլարկը, ով խմորեղեններ պատրաստելով զբաղվում է արդեն 2 տարի, արտասովոր հուշանվեր-տորթ է պատրաստել՝ նվիրված Քեյթ Միդլթոնին՝ նրա հղիության ժամանակ:

Քեմբրիջի դքսուհին միակ հանրահայտ անձը չէ, ով «վերածվել է խմորեղենի»: Երիտասարդ կնոջ գլուխգործոցների շարքում են հայտնվել Ջոնի Դեփի, «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոս Յոդայի սառցե կերպարները:

Ժամեր տևող աշխատանքի արդյունքում ստացվում են նաև հեծանիվի, շան և այլ տարատեսակ իրերի տեսքով խմորեղեններ: