Դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնն ապացույցներ է ներկայացրել նախկին սիրելիի՝ Ամիլ Ռամիի կողմից ծեծի ապացույցներն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստն ակնարկել է, որ պատրաստ է դատական հայց ներկայացնել ընտանեկան բռնության մասին հայտարարություններից հետո, հայտնում է Fox News-ը։

Памела Андерсон надала докази домашнього насилля

Աստղը հոսպիտալից վեց ամսվա վաղեմության լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։ Դրանցում երեւում է՝ ինչպես է բժիշկը վիրակապեր դնում նրա դաստակներին։ Նա պնդում է, որ ստիպված է եղել բժշկական օգնության դիմել նախկին ընկերոջ հետ վեճից հետո։ Հոլովակը հրապարակվել է Vimeo-ում արտիստի էջում։

 

«Նա սեղմում էր ձեռքերս, հատկապես աջը, մինչեւ կոտրվածք չեղավ։ Կես տարի պահանջվեց՝ բժշկի գնալու համար։ Ես կլինիկայում ասել եմ, որ դա նման է արթրիտի։ Ես պարզապես չէի կարող բժշկին խոստովանել, որ իրականում Ադիլն է ինձ այդ ցավը պատճառել։ Թեեւ ես այդ մասին ասել եմ քրոջս ու նրա ֆուտբոլային ակումբի ներկայացուցչին։ Քույրս ինձ պարզապես խորհուրդ է տվել համբերատար լինել եւ հավաստիացրել, որ նա կփոխվի»,- պատմել է Պամելա Անդերսոնը։

 

 

Բացի այդ՝ Պատելա Անդերսոնը հայտարարել է, որ Ադիլ Ռամիից բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստացել։ Տղամարդը նրան սպառնացել է հաշվեհարդարով եւ ասել, որ դադարի սկանդալային մանրամասներ հրապարակել իրենց բաժանության մասին։ Ընդ որում, Պամելա Անդերսոնը հավելել է, որ նույնիսկ ֆուտբոլիստի հետ սիրավեպի ընթացքում իրեն զոհ է զգացել, քանի որ վերջինս իրեն կարող էր փակել բնակարանում, իսկ մեքենայում թույլ չէր տալիս շարժվել։

 

«Նախորդ շաբաթ նա սպառնացել է կոտրել ոտքս... Նա չի հասկանում՝ ինչ է ընտանեկան բռնությունը։ Նա, ինչպես երեւում է, չգիտի, որ հուզական ծաղրը եւս բռնության մաս է»,- հայտարարել է Պամելա Անդերսոնը։

 

Դերասանուհին կարծիք է հայտնել, որ ամենախանդոտ մարդիկ սովորաբար ամենաանհավատարիմն են։ Ավելի վաղ նա նախկին սիրելիին մեղադրել էր դավաճանության եւ երկակի կյանք վարելու մեջ, սակայն ֆուտբոլիստը հերքում է դա։ Մի քանի օր առաջ նա Instagram-ում հրապարակում է արել, որում Անդերսոնի խոսքերը սուտ է անվանել եւ հայտարարել, որ չափազանց շատ է հարգում կանանց՝ նրանց վրա ձեռք բարձրացնելու համար։