Ամերիկացի դերասանուհի ու մոդել Պամելա Անդերսոնը՝ «Մալիբուի փրկարարները» սերիալի 52-ամյա աստղը, հայտնել է, որ իր հինգրերորդ ամուսնությունը լիարժեք չէր։ Հիշեցնենք՝ դերասանուհին հանրությանը շոկի է ենթարկել հոլիվուդյան 74-ամյա պրոդյուսեր Ջոն Փիթրեսի հետ ամուսնութամբ, որից բաժանվեց 12 օր անց։
Ցավոք, դերասանուհին զգացմունքներ չի ունեցել. Անդերսոնը նշել է, որ իրեն ամուսնացած չի զգացել, քանի որ ամեն ինչ վայրկենական ու անմեղ է եղել։
«Ես երեք շաբաթ Հնդկաստանում էի՝ այուրվերդայի կենտրոնում։ Երբ վերադարձա, անմիջապես տեսա Ջոնին։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, ոչինչ չի եղել։ Մեր միջեւ ֆիզիկական մտերմություն չի եղել, միայն ընկերություն»,- հայտարարել է Պամելան։
Ի դեպ, սիրավեպի ընթացքում դերասանուհին պրոդյուսերից խոշոր գումար է ստացել։ Ջոնը սիրելի աստղին հարյուր հազար դոլար է նվիրել։ Թվում էր՝ թեման փակված է, բայց։ Անդերսոնը հայտարարում, որ ցանկանում է եւս մեկ անգամ ամուսնանալ։ «Եվս մեկ անգամ։ Խնդրում եմ, Աստված, ընդամենը մեկ անգամ։ Միայն մեկ անգամ»,- աստղի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։