Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը և հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսը բաժանվել են 12-օրյա ամուսնությունից հետո: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ինչպես գրում է պարբերականը, զույգը «ընդմիջում» է վերցրել հարաբերություններում: Դերասանուհուն մերձ աղբյուրը հայտնել է, որ զույգը դեռևս չի տվել իրավաբանական փաստաթղթեր ամուսնության վկայականի համար:
«Մենք դադար ենք վերցնում՝ վերագնահատելու համար, թե մենք ինչ ենք ուզում կյանքից և միմյանցից: Կյանքը ճանապարհորդություն է, իսկ սերը՝ գործընթաց: Հաշվի առնելով այս ունիվերսալ կանոնը՝ մենք փոխադարձաբար որոշել ենք հրաժարվել մեր ամուսնության վկայականի ձևակերպումից»,- ասվում է Անդերսոնի հայտարարության մեջ:
Զույգը խնդրել է չխառնվել իրենց անձնական կյանքին: