Հայտնի մոդել եւ դերասանուհի Պամելա Անդերսոնը ցուցադրել է անսովոր կերպար, որն իր հանդուգնությամբ զարմացրել է հետեւորդներին: Աստղն Instagram-ի իր էջում հրապարակել է կարճ սեւ-սպիտակ տեսահոլովակ, որտեղ նա նստած է աթոռին եւ լայն տարածել է ոտքերը։

Բացի այդ, Անդերսոնը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որում կերպարանք է ընդունել կրակոտ կարմիր մազերով, սեւ բոդիով եւ զուգագուլպաներով։

Կադրին կից մեկնաբանություններում սեքս-խորհրդանիշի անզիջում գեղեցկությունն ու սեքսուալությունը հիացրել է երկրպագուներին։

«Աղվեսը», «դեռ սուպեր սեքսուալ եք», «շքեղ տեսք ունեք», «գեղեցիկ կին», «Կրքոտ», «դու դեռ սեքս խորհրդանիշ ես», — գրել են համացանցում: