Պամելա Անդերսոնը եւ Ադիլ Ռամին բաժանվել են երկու տարվա հարաբերություններից հետո։ Բաժանման պատճառն անհավատարմություն է. 51-ամյա դերասանուհին իմացել է, որ «Մարսել» ֆրանսիական ակումբի 33-ամյա խաղացողը դավաճանում է իրեն։ Պալեման լուռ չի տառապել. «Playboy»-ի շապիկների աստղն ամենի մասին անկեղծորեն պատմել է սոցիալական ցանցերում։

 

Պամելայի խոսքով՝ Ադիլը երկու տարի խաբել է իրեն եւ երկակի կյանքով ապրել։ Նախորդ տարի մարզիկն Անդերսոնին առաջարկություն է արել ու ադամանդներով զարդարված մատանի նվիրել։ Սակայն դերասանուհին վերադարձել է այն՝ կարծելով, որ այն խանգարում է Ռամիի շփմանը երեխաների հետ. նա նախորդ հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ եկած երեքամյա երկվորյակներ ունի։ Պամելան եւ Ադիլը բաժանվել են կես տարով։ Իսկ 2019թ.-ի ձմռանը հարաբերություններին երկրորդ հնարավորությունն են տվել՝ կրկին սկսելով հանդիպել ու միասին հայտնվելով միջոցառումներին։ Երջանկությունը երկար չի տեւել. ինչպես խոստովանել է Անդերսոնը, մի քանի օր առաջ ինքն իմացել է ճշմարտությունը եւ այժմ ցավ է զգում։

 

 

«Իմ կյանքի վերջին երկու տարիները մեծ խաբեություն էին։ Նախկինում նա կատակներ էր անում իր կոլեգա ֆուտբոլիստների մասին, որոնք իրենց ընկերուհիների համար բնակարան էին վարձում տան կողքին, ուր ապրում էին իրենց կանայք։ Նա այդ մարդկանց հրեշ էր անվանում։ Բայց ինքն ավելի վատ է վարվել։ Նա խաբել է բոլորին։ Ինչպե՞ս է դա հնարավոր՝ միեւնույն ժամանակ մանիպուլիացիայի ենթարկել երկու կնոջ սիրտ։ Ես վստահ եմ, որ այդ ընթացքում նա հարաբերություններ է ունեցել այլ կանանց հետ եւս։ Նա է իսկական հրեշը։ Ինչպե՞ս կարող էի օգնել մարդկանց, բայց բավարար իմաստուն չլինել՝ ինձ օգնելու համար»,- գրել է Պամելան սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկարի մեկնաբանություններում, որում պատկերված է Ադիլի հետ։

 

 

 

Հետեւորդները մեկնաբանություններում սկսել են մխիթարել դերասանուհին եւ հիշել իրենց կյանքում նմանատիպ դեպքերը։ Նրանց մի մասը ենթադրություն է արել, որ Պամելան եւ Ադիլը կհաշտվեն։ Սակայն դրա վերաբերյալ շիկահերը կտրուկ մեկնաբանություն է գրել. «Նարցիսները չեն փոխվում։ Սոցիոպատները չեն փոխվում։ Ես միշտ պայքարել եմ հանուն ճշմարտության եւ արդարության։ Սա իմ վատագույն մղջավանջն է։ Ես նախքան նրա հետ հանդիպումը խանդոտ մարդ չեմ եղեկ։ Ուրախ եմ, որ իմացել եմ ճշմարտությունը։ Բայց սա սարսափելի ցավոտ է»։