Համացանցը ժամանակ առ ժամանակ գրոհում են տարօրինակ խենթություններ, որոնց շարքից ամենահայտնին duckface անող աղջիկներն են ու կատուների «սելֆիները»։ Սակայն այժմ մի խումբ մարդիկ լուսանկարվելու համար առաջարկում են էլ ավելի ծիծաղելի ու անհեթեթ միջոց։

 

Հարկավոր է դեմքը հնարավորինս պինդ փաթաթել կպչուն ժապավենով, ստանալ սարսափելի վախենալու դեմք, լուսանկարվել այդպես ու պատկերը ներբեռնել համացանց։

 

«Սկոտչ-սելֆիի» միտքը Բրայթոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Լիզի Դարլիինն է, ում ստեղծած Sellotape Selfie էջը Facebook-ում 1 շաբաթում հավաքել է 50.000 «լայք», հայտնում է bigpicture.ru-ն՝ ներկայացնելով լուսանկարներ։

 

Լուսանկարները` այստեղ: