Սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանի ամուսնության մասին ESem.am-ն առաջինն է պատմել իր ընթերցողներին: Օրերս հետաքրքրասեր ընթերցողները մի լուսանկար էին ուղարկել մեզ, որում Աննան կարծես հղի լինի և խնդրել ճշտել' արդյոք դերասանուհին և նրա սիրելին սպասում են իրենց առաջնեկին:

Լուրը ճշտելու համար ESem.am-ը զրուցեց դերասանուհու հետ, ով, մտաբերելով, թե խոսքը որ լուսանակարի մասին է, հավաստիացրեց, որ բալիկի չի սպասում. «Ես էլ, երբ տեսա այդ լուսանկարը, ասացի'վաաայ, կարծես հղի լինեմ: Բանն այն է, որ հագիս բլուզը մի քիչ լայն է, նկարն էլ, հավանաբար, սխալ ռակուրսով է արվել: Ստացվել է, թե բալիկի եմ սպասում:)»:

Աննայի փոխանցմամբ' դեռ նոր է ամուսնացել և առայժմ չի ցանկանում մայր դառնալ: «Ամռանը դեռ մեղրամսի պետք է մեկնենք: Տարեվերջին նոր կմտածեմ' ուզո՞ւմ եմ մայրանալ, թե դեռ ոչ»,- ասաց դերասանուհին, ով առայժմ չունի ստեղծագործական նորություններ: