Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսակարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում երգչուհին վերելակի մեջ է։ Կրում է սեւ զգեստ եւ հետաքրքիր նախշերով, գունավոր վերնազգեստ։ Երգիչ Արամեի կինը կերպարը համադրել է աքսեսուարների հետ՝ վզնոցներ, թեւնոցներ ու արեւային ակնոց։ Կադրին կից Աննան մեկնաբանություն չի թողել։