Երբ աղջիկն ասում է, որ տխուր է, բայց չի արտասվում, դա նշանակում է, որ նա սրտով է արտասվում:

Երբ աղջիկն արհամարհում է տղային այն բանից հետո, երբ նա ինչ-որ վատ բան է արել, պետք է նրան որոշ ժամանակ տալ հանգստանալու համար:

Աղջկա համար շատ դժվար է սիրած էակի թերությունները տեսնելը (այդ պատճառով աղջիկները բաժանումից հետո հեշտ չեն մոռանում տղային):

Եթե աղջիկը սիրում է տղային, նա մտածում է իր սիրելիի մասին ամեն րոպե, անգամ եթե սիրաբանում է ուրիշ տղաների հետ:

Աղջիկները կորցնում են իրենց, երբ այն տղան, ում նրանք հավանում են, ժպտում է իրենց կամ նայում աչքերին:

Աղջիկները սիրում են հաճոյախոսություններ, բայց սովորաբար չգիտեն, թե ինչպես դրանց պատասխանել:

Երբ մի տղա շատ հաճախ սիրաբանում է աղջկա հետ, աղջիկը սկսում է մտածել, որ դուր է գալիս տղային: Ուստի եթե աղջկան որպես ընկեր եք ընկալում, զգույշ եղեք ֆլիրտ անելիս:

Աղջիկները սիրում են իրենց զգացմունքների մասին խոսել:

Երբեք մի ասեք աղջկան, որ նա բանի պետք չէ:

Աղջիկները չեն սիրում չափից դուրս լրջություն:

Ժպիտը շատ բան է նշանակում աղջկա համար:

Եթե հավանում եք աղջկան, ձգտեք սկզբից ընկերանալ նրա հետ:

Թույլ տվեք, որ աղջիկը ճանաչի ձեզ:

Երբ աղջկան առաջին անգամ զանգում է այն տղան, ում նա հավանում է, խոսելիս նա կարող է չհետաքրքրված երևալ: Բայց հենց անջատի հեռախոսը, կսկսի ուրախությունից թռչկոտել:

«Ես քեզ սիրում եմ» բառերն աղջկա համար լավագույն հավաստիքն են այն բանի, որ նա գեղեցիկ է:

Մի ձգտեք գուշակել աղջկա զգացումները, պարզապես հարցրեք:

Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես սիրաբանել աղջկա հետ, կարդացեք սիրավեպեր:

Աղջիկներն ամենաշատն ուզում են սիրված լինել:

Աղջիկները տանել չեն կարողանում, երբ տղան ուշադրություն է դարձնում նրանց վրա միայն որպեսզի ծանոթանա իրենց սիրունիկ ընկերուհու հետ:

Աղջիկները իրենց կյանքում տեղի ունեցող դրամաների սիրահար են:

Աղջիկների մոտ ընդունված է, որ տղաները պետք է առաջինը ներողություն խնդրեն:

Աղջիկները սիրում են բամբասել:

Երբ աղջկա և նրա ընկերուհիների հետ եք, ձեռքերը պետք չի երկարացնել, պետք չի ընկերուհիների մոտ նրան գրկել, համբուրել և այլն:

Աղջիկները տանել չեն կարողանում, երբ իրենց ստում են: Եթե անգամ ստիպված եք ստել, ձգտեք այնպես անել, որ չբռնվեք:

Աղջիկները նեղանում են, երբ տղաները մոռանում են այնպիսի օրեր, ինչպիսիք են առաջին ժամադրության օրը, նրանց մայրիկների ծննդյան տոնը և այլն:

Աղջիկները չեն սիրում, երբ տղաները հարցեր են տալիս իրենց ընկերուհիների մասին:

Աղջիկներին երբեմն դուր է գալիս, երբ տղան իրենց կամքին հակառակ ինչ-որ բաներ է անում:

Աղջիկներին պետք է միշտ անակնկալներ մատուցել ու զարմացնել:

Աղջիկները միշտ ինչ-որ թերություն գտնում են իրենց արտաքինի վրա: