Ամբողջությամբ բեռնված և լիցքավորված Բոինգ-747 ինքնաթիռը, որն ամենածանրներից մեկն է համարվում աշխարհում, կշռում է 160 տոննա: Պատկերացնելով դրա չափսերը՝ հնարավոր չէ միաժամանակ պատկերացնել, որ որևէ կաթնասուն կարող է դրանից ավելի մեծ լինել: Այո՛, այդպիսի կենդանի գոյություն ունի. կապույտ կետի գրանցված ամենամեծ քաշը եղել է 173 տոննա:

 

Հասուն կետի միջին քաշը հասնում է 150 տոննայի, իսկ միայն սիրտը կարող է կշռել մինչև 450 կգ: Միակ բանը, որն այնքան էլ ծանր չէ, կետի ուղեղն է, որի քաշը հասնում է ընդամենը 7 կգ-ի: Սակայն, միաժամանակ, կետերը համարվում են մոլորակի ամենախելացի կենանիներից:

Հղի կետերը ձագին կրում են 12 ամիս: Նորածին կետը կշռում է 3 տոննա, ինչը հավասար է հասուն գետաձիու քաշին: Նորածնի մարմնի երկարությունը հասնում է 7 մետրի, մինչդեռ մոր երկարությունը՝ 30-32 մետրի:

Ծննդյան պահից կետերն ունենում են լավ ախորժակ և օրական խմում են 500 լ մոր կաթից: Հասուն կետը կարող է առանց սննդի ապրել մինչև 8 ամիս: Սակայն «քաղցից» հետո նա կարող է միանգամից ընդունել ամեն օր մինչև 3 տոննա սնունդ:

15-16 տարեկանում կետերն իրենց արդեն հասուն են զգում, սկսում են մորից առանձին ապրել: Հասուն առանձնյակները միայնակ են գոյատևում, հազվադեպ՝ զույգերով: Զույգը կարող է բաղկացած լինել մորից ու ձագից, կամ էգից ու որձից: Տեղաշարժվելիս զույգերը գտնվում են իրարից մի քանի կմ հեռավորության վրա:

Կետերը կարող են առանց քնի դիմանալ մինչև 3 ամիս: Քնում են ջրի մակերևույթին, իսկ ընթացքում դանդաղորեն ներքև են իջնում: Քնի ընթացքում կենդանին պարբերաբար աշխատեցում է պոչը և կրկին վերև բարձրանում: 

«Հաղորդակցման համակարգը» կետերի մոտ գործում է մինչև 1,600 կմ հեռավորության վրա: Սակայն վերջերս ձայնային աղտոտվածության պատճառով այդ հեռավորությունը կրճատվել է 10 անգամ: Շարժման ընթացքում կետերը գրանցում են մինև 50 կմ/ժ արագություն:

Մեր ժամանակներում ապրող ամենատարեց կետն արդեն նշել է ծննդյան 110-ամյակը: Հսկաների կյանքի միջին տևողությունը կազմում է 80-90 տարի: 1864 թվականից մինչ օրս կետերի թվաքանակը կրճատվել է՝ 250 հազար առանձնյակից հարցնելով 25 հազարի:

1966 թվականից սկսած արգելվում է զբաղվել կետերի որսով: Սակայն օրինախախտները, միևնույն է, շարունակում են սպանել այս գեղեցիկ կենդանիներին: Վտանգ են ներկայացնում նաև նավերը, որոնց հետ կետերի բախումը կարող է ողբերգական հետևանքներ առաջացնել: