Վերսալյան դղյակն ունի ապշեցուցիչ պատմություն։ Բայց, ցավոք, ոչ բոլորը գիտեն անգամ այն փաստերի մասին, որոնք պետք է հայտնի լինեին ամենքին։ Ինչևէ, կփորձենք մեկ անգամ ևս վերհիշել դրանք։

 

1․ Մինչ խնամված այգիներով դղյակ դառնալը, Վերսալյան առանձնատունը եղել է համեստ վայր որսի համար։

2․ 1631 թվականին Լյուդովիկոս XIII-ը որոշեց վերակառուցել տնակը, այն դարձնելով փոքրիկ դղյակ, որտեղ թագավորական ընտանիքի անդամներն էին հանգստանում։ Սակայն, 1682 թվականին Լյուդովիկոս XIV-ը (Լյուդովիկոս XIII-ի որդին) հասավ Վերսալ և այն դարձրեց իր մշտական բնակության վայրը։ Այդպես էլ ավելի ընդարձակվեց դղյակի տարածքը, որին մենք այժմ ծանոթ ենք։ 

3․ Մարիա-Անտուանետտան ուներ իր գյուղը՝ հանգստի համար։