1.Ջուդ Լոուն դիտարկում էր Օլդրիչ Քիլիանի դերում։
2.Սկզբում ենթադրվում էր, որ նկարահանումները տեղի կունենան Միչիգանում։ Սակայն այն բանից հետո, երբ Հյուսիսային Կարոլինան երաշխավորում էր 20 մլն դոլարի հարկային զեղչ, պրոդյուսերները որոշել են նկարահանումներ կատարել այնտեղ։
3.Նկարահանելով «Երկաթե մարդու» մասին ֆրանշիզայի առաջին երկու մասերը՝ ռեժիսոր Ջոն Ֆավրոն հրաժարվել է երրորդ մասից՝ համաձայնելով շարունակել խաղալ միայն Սթարկի թիկնապահ Հեփի Հոգանի դերը։ Ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Շեյն Բլեքը։
4.Ֆիլմի վրա աշխատանքը դադարեցվել էր 2012 թվականի օգոստոսի 15-ին, երբ հնարքի կատարման ժամանակ Ռոբերտ Դաունին վնասել էր կոճը։
5.Marvel studios-ի ավանդույթի համաձայն, կինոնկարի ենթագրին հաջորդում է տեսարանը: Այդ տեսարանում Թոնին Բրյուս Բեներին (Հալկ) պատմում է ֆիլմում տեղի ունեցածը։
6.«Երկաթե մարդը» ֆիլմի այս մասը ոչ միայն համանուն ֆրանշիզայի շարունակությունն է, այլ նաեւ հանդիսանում է կինաաշխարհի յոթերորդ կինոնկարնը եւ միաժամանակ 2-րդ փուլի առաջին ֆիլմը։
7.«Երկաթե մարդու» մասին միակ ֆիլմը, որտեղ չկան AC / DC ռոք խմբի երգերը։
8.Սթարկի առանձնատան ավերումը նկարահանվել է EUE/Screen Gems Studios-ում։
9.Սցենարի առաջին տարբերակում Հեփի Հոգանը պետք է մահանար։
10.Չինական կինոյի վարձակալության համար ֆիլմն ունի հատուկ տարբերակ։ Այն ունի լրացուցիչ տեսարաններ դոկտոր Վուի եւ նրա օգնականի մասնակցությամբ (չինական աստղեր Սյուեզի Վանի եւ Ֆան Բինբինի կատարմամբ):
11.«Երկաթե մարդը 3»-ը կինոաշխարհի առաջին ֆիլմն է կինովարձույթում, որը վաստակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար:
Նյութը՝ news.am-ի: