Ելիզավետա 2-րդ թագուհին դարձել է պատմության մեջ ամենաերկար իշխող թագուհին։
Նրա՝ 66 տարի տևող իշխանությունը նրան դարձրել է մոլորակի ամենաճանաչված մարդը։
Սակայն Ելիզավետա 2-րդը շատ հազվադեպ է պատմում իր մասին և երբեք հարցազրույց չի տալիս ԶԼՄ-ներին։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ Թագուհու մասին, որն ամենայն հավանականությամբ չգիտեք։
Նա երբեք դպրոց չի հաճախել
Սակայն դա չի նշանակում, որ նա անկիրթ է։ Ելիզավետան՝ ով մանուկ հասակում կրում էր «Լիլիբեթ» մականունը, ստացել է տնային կրթություն։
Նրա թագը կոտրվել է հարսանիքի ժամանակ
Անմիջապես կանչել են պալատի ոսկերչին, որպեսզի նա վերականգնի ադամանդե թագը։ Բարեբախտաբար իրավիճակը հարթվել է և ծիսակատարությունը բարեհաջող ավարտին է հասցվել։
Թագուհին բարեկամական կապեր ունի իր ամուսնու հետ
Պարզվում է Ելիզավետան և իր ամուսինը՝ Ֆիլլիպը զարմիկներ են։ Ելիզավետան թագուհի Վիկտորիայի հետ բարեկամական կապեր ունի հայրական կողմից, իսկ Ֆիլլիպը՝ մայրական։
Ֆիլիպը ծնվել է Դանիայի և Հունաստանի թագավորական ընտանիքում, սակայն ամուսնանալուց հետո հրաժարվել է իր բոլոր տիտղոսներից։ Նրանք միասին են արդեն 69 տարի։
Թագուհին իր ծնունդը երկու անգամ է նշում
Թագուհու ծննդյան օրը ապրիլի 21-ն է, սակայն երկրում այն պաշտոնապես նշում են հունիսի 11-ին։
Ցուրտ ամիսներին ծնված միապետերի ծննդյան օրերը սովորաբար տեղափոխվում է ավելի տաք ամիսներ՝ շքերթ իրականացնելու համար։ Ելիզավետան իր ծնունդը նշում է յուրաքանչյուր հունիս։
Նրան են պատկանում Մեծ Բրիտանիայի ջրերում լողացող բոլոր դելֆինները և կարապները
Դեռևս 12-րդ դարում բրիտանացի միապետերը սեփականաշնորհել էին բոլոր կարապներին։ այդ ժամանակ այս թռչունները դելիկատես էին համարվում։ Ներկայումս Թագուհին չի ուտում նրանց միսը, սակայ նրանք պատկանում են Թագուհուն։
Բացի այդ, Թագուհուն են պատկանում նաև բրիտանական ջրերում լողացող բոլոր դելֆինները և ծավախոզուկները։
Նա հարկեր վճարելու կարիք չունի, սակայն վճարում է
Միապետերը ազատված են բոլոր հարկերից, սակայն սկսած 1993 թվականից Ելիզավետան ինքնակամ վճարում է բոլոր հարկերը։
Նա չունի անձնագիր կամ վարորդական իրավունք
Իրականում նա ունի թե՛ անձնագիր, և թե՛ վարորդական իրավունք, սակայն դրանք նրան պետք չեն։ Բացի այդ Թագուհին իրեն բավականին հարմարավետ է զգում մեքենայի ղեկին։
Հայտնի է, որ նա բանակում ծառայելու տարիներին բեռնատար է վարել։
Նյութի աղբյուր blognews.am