Մարդը սկսել է ծխախոտի հանդեպ հետաքրքրություն դրսևորել դեռևս 6 հազար տարի առաջ։ Ժամանակի ընթացքում ամերիկյան այս բույսը սկվեց տարածվել ամբողջ աշխարհով մեկ։
Ինչպե՞ս է փոխվել մարդկանց և իշխանությունների վերաբերմունքը ծխախոտի հանդեպ, ինչպիսի՞ պատիժներ են հասնում ծխելու համար տարբեր երկրներում։ Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները կգտնեք այստեղ։
- Աշխարհին Կոլումբոսը չի սովորեցրել ծխել։
Մինչ Կոլումբոսը մարդիկ այրում էին տարբեր խոտեր և բույսեր, որպեսզի թուլանան, բուժվեն կամ էլ ծես իրականացնեն։ Ծուխը լցվում էր ամբողջ սենյակը, իսկ ներկաները շնչում էին այն։ Հնդկացիների շնորհիվ ծխախոտը անհատական զբաղմունք դարձավ։
- Ինկվիզիցիան պատժել է ծխախոտ օգտագործած առաջին եվրոպացուն
Ծխախոտը Հին Աշխարհ են բերել Կոլումբոսի արշավախմբի անդամները։ Ոմանք անգամ պատժվել են այն օգտագործելու համար։ Կալանքի է դատապարտվել Ռոդերիգո դե Պերեզան։ Ինկվիզիցիան բերանից դուրս եկող ծուխը համարել է չարքի ազդեցություն և պատժել նրան։
- Ծխախոտը երկրագնդի վրա ամենաշատ վաճառվող ապրանքն է։ Մեկ րոպեյում վաճառվում է 10 միլիոն տուփ ծխախոտ
- Եկատերինա Մեդիչին գլխացավերից և միգրենից ազատվում էր ծխախոտի շնորհիվ։ Նրա շրջապատը նույնպես գտնում էր, որ նիկոտինը ազատում է ատամնացավից, աղիքա-ստամոքսային խանգարումից և ռևմատիզմից։
- 20-րդ դարի սկզբին բժիշկները հղիներին խորհուրդ էին տալի ծխել, որպեսզի նրանց քաշը նորմայի մեջ պահպանվի։
- 1634 թվականին՝ Մոսկվայի հրդեհվելուց հետո, իշխանությունները արգելեցին ծխելը՝ այն համարելով հրդեհի պատճառ։ Օրենքը խաղտողը մահապատժի էր ենթարկվում։
- Կանանց շրջանում ծխելը մեծ տարածում է գտել 20-րդ դարի սկզբին։ Այն դարձել էր հավասար իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։
- Ծխախոտը բթեցնում է սովի զգացումը։ Շնորհիվ այս հատկության՝ այն դարձավ ֆրանսիացի զինվորների հասանելիք չափաբաժնի անբաժան մասը։ Համաշխարհային պատերազմներում այն օգտագործում էին թուլանալու, սթրեսից դուրս գալու և ուտելու ցանկությունը բթեցնելու համար։
- ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում կապիկներին պաշտոնապես արգելվում է ծխել։
- Նախկին ծխողների մեծ մասը նշում են, որ իրականում ծխախոտից հրաժարվելը ավելի հեշտ է, քան իրականում ներկայացնում են։