Արքայազն Հարրին արքայական արտոնություններից հրաժարվելուց հետո առաջին տեսաուղերձն է հղել Instagram- ի sussexroyal պաշտոնական էջում:

Առաջին կադրերը ցույց են տալիս անցած տարիների «Անպարտ խաղեր» մրցումներից հատվածներ: Այնուհետև արքայազն Հարրին հայտարարում է, որ 2020-ին մրցույթ կանցկացվի Հաագայում (Նիդերլանդներ), իսկ 2022-ին՝ գերմանական Դյուսսելդորֆում:

«Պատմությունը շարունակվում է», – եզրափակել է Սասսեքսի հերցոգը:

«Անպարտ խաղեր»-ին մասնակցում են հաշմանդամ դարձած նախկին կամ ներկա զինծառայողները: Արքայազն Հարրին, որ տասը տարի ծառայել է զինված ուժերում, կազմակերպել է մրցումներ՝ ցույց տալով սպորտի դրական ազդեցությունը ֆիզիկական և հոգեբանական վնասվածքների վրա: