Երգչուհի Սերինե Պողոսյանը, ով հասարակության լայն զանգվածներին հայտնի դարձավ Անդրեի հետ «Սառը քամի» զուգերգից հետո, ամուսնացել է:)

 

 

Հայտնի ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանի դստեր ընտրյալը Ալիկ Սարգսյանն է: Տևական ժամանակ է, ինչ այս զույգը միասին է և ահա, երեկ՝ օգոստոսի 11-ին, Սերինեն և Ալիկը միմյանց հավերժ սիրելու ու հավատարիմ մնալու երդում են տվել:)

 

 

Զույգը նշանվել էր նախորդ տարվա ապրիլին: Ընտրյալ ունենալու մասին Սերինեն մեր լրատվամիջոցին հայտնել էր դեռևս 2012 թվականին, երբ «Շոու բիզնեսի նորեկները» նյութի շրջանակներում անդրադարձել էինք նրան, սակայն անձնական կյանքի այլ մանրամասները երգչուհին նախընտրում է չբացահայտել:

ESem.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում:)

 

 


ESem.am