Tert.am-ը գրում է.

 

Շվեյցարական ընկերություններից մեկը ստեղծել է Diamond Armor զրահապատ կոստյումը, որն ունի դասական ձևվածք ու համարվում է աշխարհում ամենաթանկը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, 2.3 մլն եվրո արժողությամբ զրահապատ սև կոստյումն ունակ է դիմակայել 9 մմ տրամաչափով ատրճանակից արձակված փամփուշտին։ Բացի այդ, այն համալրված է զովացման համակարգով, որը թույլ է տալիս չշոգել անգամ կիզիչ արևի տակ։

 

Սակայն սրանք նոր կոստյումի միակ առավելությունները չեն. այն նաև չի կլանում կեղտն ու փոշին։ Diamond Armor անվանումը կոստյումը ստացել է 880 սև ադամանդների շնորհիվ, որոնցով զարդարված են դրա կոճակները։

 

Կոստյումի գնորդին կտրվի նաև 24 կարատանոց ոսկեթելով կարված մետաքսե փողկապ, ինչպես նաև շվեյցարական Carl F. Bucherer ոսկե ժամացույց։