Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կարանտինի ընթացքում էականորեն փոխվել է Hermès կոլեկցիոն պայուսակների գինը։ Knight Frank ընկերության վերլուծաբանները պարզել են, որ գինն ընկել է երկու անգամ, ընդ որում պահանջարկն էականորեն չի փոխվել։
Վերջին երեք տարվա ընթացքում Hermès-ի լեգենդար պայուսակները պարբերաբար թարմացնում էին գնային ռեկորդներն աճուրդներում, եւ դրանում դերակատարում ունեին նաեւ ինֆլյուենսերները, որոնք ուշադրություն էին գրավում ցանկալի մոդելների վրա։ Առանձնակի հետաքրքրություն էին առաջացնում Hermès «So Black» Birkin-ը եւ Hermès Lizard Ombre-ն։ Սակայն այդ շուկան դժվար է կայուն անվանել. կոլեկցիոներներն այժմ վստահ են, որ գնորդներն աճուրդում կգնեն միայն այն ապրանքը, որը հիանալի վիճակում է գտնվում։ Կարանտինի պայմաններում հնարավոր չէր անձամբ տեսնել պայուսակները. վերլուծաբանները հենց այդ հանգամանքով են պայմանավորում գների կտրուկ նվազումը։
Սահմանափակ քանակով հավաքածուում ներառված Hermès Himalaya Birkin-ը սովորաբար աճուրդում վաճառվում էր ավելի քան 200 հազար դոլարով, սակայն հունիսի 1-ից այն Sotheby's-ում հասանելի է 85-100 հազար դոլարի միջակայքում, սակայն գնորդ այդպես էլ չի գտնվել։ Գնորդները պատրաստ չեն 100 հազար դոլար ծախսել առանց նայելու, ասել է Art Market Research հետազոտական ընկերության տնօրեն Սեբաստյան Դուտին։