Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ-Պասսին ստեղծել են Mo-Hair կոստյումը բեղերի մազերի հյուսվածքով յուրահատուկ գործվածքից: Այս մասին հայտնում է Odditycentral պորտալը։
 
Կլեմենթ-Պասը տղամարդու բեղերի մազերը հյուսել է բամբակի մեջ և այն հանձնել Politix-ի դիզայներ Փոլ Բերդենին: Այս նյութից նա կարել է կոստյում՝ մետաքսե աստառով։
 
«Գլխի մազերը իսկապես գեղեցիկ տեսք ունեն: Բայց մարմնի մազերը շատերը վանող են համարում: Ինձ շատ են հետաքրքրում այն բաները, որոնք գեղեցիկի ու զզվելիի սահմանագծին են, դա վախեցնում է մարդկանց»,- ասել է Կլեմենթ-Պասսին:
 
Կոստյումի մեջ օգտագործվել են բեղեր և մորուքի մազեր, որոնք տրամադրվել են Sustainable Salons կազմակերպության կողմից, որը վերամշակում է գեղեցկության սրահների թափոնները: Բացի այդ՝ շատ ավստրալացիներ նախագծի մասին իմանալուց հետո նկարչին են ուղարկել իրենց բեղերը։
 
Ընդգծվում է, որ կոստյումը հարմար չէ մշտական կրելու համար և ստեղծվել է տղամարդկանց առողջության խնդիրներին նվիրված Movember ամենամյա միջոցառման վրա ուշադրություն հրավիրելու համար։