Ավստրիացի դիզայներները ստեղծել են օլիգարխների համար նախատեսված ամենաթարմ «խաղալիքը»՝ լյուքս դասի, 115 մ երկարությամբ զբոսանավ, որը համատեղելիության կարգով նաև սուզանավ է։ Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, ամբողջովին սպիտակ նավը ստացել է Migaloo անվանումը՝ ի պատիվ լսնամաշկ (альбинос) կետի։
Արտաքուստ 11 մ լայնությամբ նավը նման է սուզանավի, սակայն դրա վրա եղած 2 լողավազանները, 11 առանձին տախտակամածները, բարը, ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հարթակը, մյուս հարմարությունները վկայում են, որ այն լիակատար մեկուսացված հանգստի համար նախատեսված զբոսանավ է։
Ծովային փոխադրամիջոցը կարող է սուզվել մինչև 240 մ խորության վրա, որտեղ դրանում գտնվող մարդիկ կարող են հիանալ ջրային թագավորության հրաշքներով, ինչպես նաև լողալ կետերի ու այլ ձկների հետ։