Հանրահայտ իսպանացի դերասանուհի և գեղեցկուհի Պենելոպե Կրուսն իր քրոջ՝ Մոնիկայի հետ ներքնազգեստի իր անդրանիկ հավաքածուն է ստեղծել։ Այն ստեղծվել է այս ոլորտի ամենաճանաչված բրենդներից մեկի՝ Agent Provocateur-ի համար։
Գեղեցիկ ու համարձակ հավաքածուն ստացել է «Մոնիկա» անվանումը։ Իսպանուհիների դեբյուտը ներքնազգեստի ստեղծման բնագավառում մասնագետները հաջողված են համարել։
Ստորև ներկայացված հավաքածուի բոլոր նմուշներն աչքի են ընկնում վառ գույներով ու անսահման կանացիությամբ։ Հավաքածուում ներառված են վարտիքներ, կրծկալներ, զուգագուլպաներ, գիշերազգեստներ, կորսետներ, բոդիներ և այլն։