«Ժաննա, ապրի'ր, Ժաննա, պարի'ր» անվանումով հուզիչ տեսանյութը համացանցում ռեկորդային է արդեն դարձել դիտումների քանակով. այն հնարավոր չէ դիտել առանց արցունքների:

 

Ժաննա Ֆրիսկեի նվիրյալ ֆանատները, ովքեր անհանգստանում են նրա առողջության և կյանքի համար, որոշել են երգչուհուն աջակցել կրեատիվ և շատ հուզիչ «Ժաննա, ապրի'ր, Ժաննա, պարի'ր» կոչվող  տեսանյութով: Տեսահոլովակը բաղկացած է Ժաննայի մասնակցությամբ հեռուստատեսային շոուների`«Последний герой», «Звезды на льду» և մյուսների ամենավառ հատվածները: Տեսանյութի ավարտին հայտնվում են իրենք` երկրպագուները` զորակցելով իրենց սիրելի երգչուհուն լավագույն բարեմաղթանքներով և նրա ապաքինման վերաբերյալ հավատով: Այս տեսանյութն ուղղակի անհնար է առանց արտասվելու դիտել, քանի որ շատ ծանր է գիտակցելը, որ ամեն օրը Ժաննայի համար արևը և երկինքը տեսնելու, թռչունների դայլայլը լսելու, սիրելի տղամարդուն գրկելու, ստեղծագործելու և ուղղակի որդուն` Պլատոնին մեծացնելու համար մղված իսկական պայքար է:

 

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ժաննան անհամեմատ ավելի լավ է զգում իրեն և բուժման ընթացքում նկատելի է առաջընթաց: