"Agent Provocateur" ֆրանսիական բրենդը սեքսուալության ջատագով է, որի հավաքածուները մարմնավորում են շքեղություն և գրավչություն: "Soiree" ապրանքանիշի նոր գիծը ստեղծված է Haute couture հավաքածուներում օգտագործվող ձեռագործ գործվածքներից` ասեղնագործությամբ և տարատեսակ պարագաների լայն օգտագործմամբ համալրված: Այս սեզոնում դիզայներների համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել 50-ական թվականները: Ընդ որում` նրանք ներկայացրել են թեմայի մի քանի մեկնաբանություն:
"Agent Provocateur"-ի կուտյուրային գիծը վերարտադրում է անսահման, համեստությունից զուրկ շքեղությունը: