Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի էջում իր ձևավորած զգեստի լուսանկարներ է տեսադրել ու գրել.
«Նմանատիպ զգեստ պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝ 1. 2,5 մետր մարմնագույն ցանց, 2. մի քանի կիլոգրամ գունավոր ապակե քարիկներ ու թեփուկներ, 3. անսահման համբերություն՝ ամեն մի քարը հատ առ հատ զգեստի վրա կարելու համար 4. և 23 օր սեփական կյանքից
Հ.Գ. Կա՞ այստեղ մեկը, բացի ինձնից, ով պատրաստ է այս ամենին»: