Corum ընկերությունը դայվինգի սիրահարների համար ներկայացրել է Admiral ‘s Cup Seafender 48 Deep Dive ձեռքի ժամացույցները, որոնք 1000 մետր խորությամբ ջրի տակ աշխատում են նույնքան լավ, որքան և ցամաքում, գրում է Tert.am-ը՝ հղում տալով Luxlux.net-ին:

Ստորջրյա լողի համար նախատեսված ժամացույցներում կիրառվել է հատուկ տեխնոլոգիա և Super Lumi-Nova լուսային համակարգ, որոնց շնորհիվ դրանք կարողանում են ցույց տալ ժամանակը նաև ջրում:

Ջրային ժամացույցների հիմնական բնորոշիչ հատկություններից է կոմպրեսորային փականը, որը ջրի տակ սեղմելու դեպքում ժամացույցի մեջ կուտակված հելիումի քանակից ձերբազատվելու շնորհիվ կարգավորվում է ճնշումը մեխանիզմի ներսում: