Mercedes-ը բացահայտել է իր ապշեցուցիչ Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտը Կալիֆորնիայի Pebble Beach-ում կայացած Monterey Car Week միջոցառման ժամանակ: Այն հնարավորություն է տալիս տեսնել բարձ կարգի շքեղ մեքենաների ապագան:

 

Այս «զբոսանավի» ներսում տեղադրված են ինտերակտիվ էկրան դիմապակու ամբողջ լայնությամբ և «գրկող» անատոմիկ բազկաթոռներ:

 

Կոնցեպ մեքենաների մեծամասնության նման հայտնի չէ' արդյոք այն երբևէ կլինի արտադրությունում, թե ոչ: Լուրեր են պտտվում, որ ավտոմեքենայի հիմքում Mercedes-Benz S-Class Coupe մոդելն է:
Իր չափերով Vision Mercedes-Maybach 6-ը գերազանցում է Mercedes S-դասին և ամենամեծն է շուկայում: Մեքենայի երկարությունը կազմում է 5700 մմ, լայնությունը' 2100 մմ, բարձրությունը' 1328 մմ:

 

Թեև նոր կոնցեպտում նմանություն կա Maybach Excelero, Vision Grand Turismo և IAA կոնցեպտների հետ, հեղինակները փորձել են նոր մոդելն իսկապես յուրահատուկ ստեղծել: