Mercedes-Benz А դասի հարմարավետ և սպորտային մեքենաները շարունակում են մեծ հետաքրքրություն առաջացնել գործարար էլիտայի ներկայացուցիչների շրջանում:

Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը, Mercedes-Benz А դասի նոր մեքենան նախորդ մոդելից տարբերվում է խարիզմատիկ սպորտային դիզայնով: Մեքենան առանձնանում է լայն առաջնային թափարգելով (бампер), առաջնամասի աղեղանման կառուցվածքով և ռադիատորի արտահայտված վանդակաճաղով: Թափքի կողային հատվածներն ընդգծում են մեքենայի դինամիկությունը:

А դասի Mercedes-Benz-ը համալրված է նոր ծավալային շարժիչով և անվտանգության համակարգերով, հատկապես այս դասի համար նորույթ հանդիսացող Pro-Safe համակարգով:

Համաշխարհային շուկայում А-դասը կներկայանա 3 մոդելներով՝ Urban, Style և AMG Sport: Առաջին երկուսը զինված կլինեն 1.6 լիտր տարողությամբ և 122/156 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներով: