Բրիտանական լեգենդար Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր նոր Bentley 4x4 մոդելը, որի արժեքը կկազմի 150 հազար ֆունտ ստերլինգ, հայտնում է Daily Mail-ը։
Նախատեսվում է, որ ընկերությունը տարեկան 4 հազար օրինակ կարտադրի այս մեքենայից։ Բացի այդ նոր մոդելի ստեղծումը կնպաստի երկրում հազար նոր աշխատատեղերի բացմանը։
Հայտնի է նաև, որ նորույթը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի փոխարեն կարտադրվի Մեծ Բրիտանիայում։
Իսկ ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն զինված է 6 լ տարողությամբ շարժիչով, որը 4 վայրկյանում 100 կմ/ժ արագություն է զարգացնում։ Մեքենայի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է։