Ամերիկացի մոդել Մարի Մադորը, ով վաստակում է անկեղծ կադրեր վաճառելով, բացահայտել է երկրպագուի կողմից ստացած ամենաանպարկեշտ խնդրանքը։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
 
30-ամյա Մադորն ունի ավելի քան մեկ միլիոն հետևորդ Instagram-ում, ինչպես նաև ունի օգտահաշիվ OnlyFans հարթակում, որտեղ կիսվում է «թեժ» կոնտենտով` վճարովի բաժանորդագրության համար:

Մարին խոստովանել է, որ մասնավոր հաղորդագրություններում պարբերաբար տարօրինակ հարցեր ու առաջարկներ է ստանում տղամարդկանցից, սակայն ամենաանպարկեշտն օգտագործված տամպոն ուղարկելու խնդրանքն է եղել։

«Ինչ-որ մեկն ինձնից օգտագործված տամպոն խնդրեց... Ես տեսա դա և մտածեցի, որ կատակում է»,- ասել է մոդելը:

Չնայած նման դեպքերին՝ Մադորը շարունակում է փող աշխատել իր նկարների միջոցով։ Այսպիսով, նա պարզաբանել է, որ ամենաշահութաբերները եղել են անցյալ տարվա սեպտեմբերն ու հոկտեմբերը, երբ վաստակել է 100 հազար դոլար։