Ամերիկյան Voice շոուի մասնակից, Brass Against խմբի մենակատար Սոֆիա Ուրիստան ելույթի ժամանակ միզել է երկրպագուի վրա հենց բեմում: Այս մասին հայտնում է The Independent-ը։
 
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում Welcome To Rockville ռոք փառատոնի ժամանակ։ Կրկին երգելով Rage Against the Machine խմբի Wake Up հիթը, Ուրիստան բեմ է կանչել երկրպագուին, այնուհետ պառկեցրել նրան մեջքի վրա, հանել տաբատը և, ամբոխի ծափահարությունների ու սուլոցների ներքո, հոգացել իր բնական կարիքներն անմիջապես նրա դեմքին:
 
Միջադեպի առնչությամբ խումբը Facebook-ում հայտարարություն է տարածել: Այնտեղ ասվում է, որ մենակատարը «տարվել է», և նման բան այլևս չի կրկնվի։
 
Այս պահին գրառման մեկնաբանություններն անջատված են։
 
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Brass Against-ը իրեն ներկայացնում է որպես «խումբ, որը նվագում է երաժշտություն, որը ոգեշնչում է ունկնդրին` սոցիալական և անձնական փոփոխությունների համար»: