Բրիտանացի մոդել Լյուչենե Դուարտեն այն հակառակորդը չէ, որի հետ կցանկանաս մրցել: Դուարտեն հաջողակ կարիերա է կառուցել նորաձևության աշխարհում՝ արժանանալով «Miss Boom Boom - 2020» տիտղոսին և նկարահանվելով հայտնի ամսագրերի՝ Harper's Bazaar-ի, Playboy-ի, Fashion Magazine-ի և այլոց շապիկներին: Հետևաբար, մոդելը վստահորեն հայտարարում է, որ իր կառուցվածքը շատ առումներով գերազանցում է իր նիհար գործընկերների կազմվածքին, որոնք իրենց համարում են նորաձևության աշխարհի էտալոն:
Լյուչենեն կարծում է, որ միայն վերջին տարիներին են նորաձևության աշխարհում տեղի ունեցել փոփոխություններ, և մեծ չափերի աղջիկները, ինչպիսիք են՝ Թես Հոլիդեյը, Էշլի Գրեմը, Դեմի Ռոուզը և այլք, դարձել են պահանջված: Բայց նույնիսկ նման պրոֆեսիոնալներին սովորաբար անվանում են «plus-size» մոդելներ, չնայած, ըստ Լյուչենեի, դա պարզապես անընդունելի է, գրում է Daily Star-ը:
Նորաձևության թմբլիկները հաճախ ֆիզիկապես չեն կարողանում հասնել այն նույն կազմվածքին, ինչ Victoria's Secret-ի հրեշտակները:
«Կարծում եմ, որ պետք է ներդրվի «ֆիթնես կորաձև» տերմինը: Մենք սպորտով ենք զբաղվում, բայց դեռ ունենք կորաձև կառուցվածք: Ես հիանալի հասկանում եմ այն աղջիկներին, ովքեր ժամերով աշխատում են ֆիթնես սենյակում, բայց արդյունքում նրանք նույնիսկ չեն մոտենում Քեյթ Մոսի տեսքին: Մենք մեծ չափերի չենք, մենք կրքոտ ենք ու գեղեցիկ կազմվածք ունենք»,- ասել է նա: