Plus-size չափսի կին մոդելները բազում հաջողությունների են հասնում նորաձևության ասպարեզում, հայտնվում տարբեր ամսագրերի շապիկներին: Այժմ հերթը տղամարդ մոդելներինն է:
Զակ Միկո անունով 26-ամյա այս տղամարդը Plus-size չափսի առաջին տղամարդ-մոդելն է, ով իր քայլերն է անում նորաձևության ոլորտում: Նա պայմանագիր է կնքել հայտնի IMG ընկերության հետ, որը արդեն մի քանի տարի աշխատում է այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են Ջիջի Հադիդը, Իրինա Շեյքը, Քենդիս Սվեյնփոլը: