StarNewse գրում է․
«Արա Մարտիրոսյանը ներկայացրել է իր նոր՝ «Женщина Моя» տեսահոլովակը, որում կրկին նկարահանվել է վրացի հայտնի մոդել Թամունա Գաբունիան:
Նկարահանումները տեղի են ունեցել մոդելի հարազատ քաղաքում՝ Թբիլիսիում: Թամունան իր էջում հրապարակել է տեսանյութեր, որոնցում Արան Թամունայի հարցին՝ կարո՞ղ եմ անհանգստացնել, պատասխանում է հետևյալը.
«Քեզ ամեն ինչ կարելի է, կյանք»,- ապա հավելում է. «Խելագարվում եմ նրա համար»:
Նշենք, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Արային և Թամունային սիրավեպ են վերագրում:
Առհասարակ, նրանց հաճախ կարելի է միասին տեսնել: Թեպետ Թամունան պարբերաբար նշում է, որ ինքն ու Արան միայն ընկերներ են:
Թամունան նույնիսկ Երևան էր ժամանել Արայի մենահամերգին ներկա գտնվելու համար:
Ի դեպ, երբ Արան դեռ չէր հաստատել իր ամուսնալուծությունը, Թամունան առաջիններից էր, ով նշել էր, որ երգիչն ամուսնալուծված է»։