Մի շարք մթերքներ կարող են օգնել ձեզ սպիտակեցնել դեմքի մաշկը:

Օրինակ, կարելի է օգտագործել դդմի կեղևը. պետք է պարզապես դրանով տրորել դեմքը: Այն ձեզ կազատի դեմքի պիգմենտային հետքերից և միաժամանակ կսպիտակեցնի մաշկը:

Թարմ վարունգի քերվածքը նույնպես հիանալի կերպով խոնավացնում և սպիտակեցնում է մաշկը:

Շատ օգտակար է մաշկը կիտրոնի կամ հում կարտոֆիլի շերտով շփելը:

Արդյունավետ է նաև դեմքը կաթով լվանալը կամ մածուն քսելը, դրանք նույնպես նպաստում են մաշկի զգալի սպիտակեցմանը:

 

Աղբյուր' LADYNEWS.am