Սխալ է կարծել թե ձմռանը մաշկը խոնավության կարիք չի զգում: Միշտ հակառակը: Երբ մենք ցուրտ դրսից մտնում ենք տուն, տաքի և սառի հակադրությունը հաղթահարելու համար բջիջները զգալի քանակությամբ խոնավաթյուն են ծախսում: Նշանակում է՝ մաշկը մշտապես պետք է խոնավեցնել՝ օգտագործել խոնավացուցիչ բաղադրիչներով քսուքներ:
Այդ սուր-հիդրատանտներն անհրաժեշտ են բոլոր տեսակների մաշկերին. յուղոտ մաշկը խոնավությւսն պակաս այնքան չունի, որքան չոր մաշկը: Եթե ջերմաչափը ցույց է տալիս գրոյից ցածր ջերմաստիճան, խոնավացնող քսուքը դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց ոչ ուշ,
քան կես ժամ առաջ: Այլապես կարող է առաջանալ հակառակ երևույթը. ձեր դեմքը կարող է, թեփոտվել կամ ծածկվել բծերով: Դա ալերգիկ երևույթ չէ. պարզապես քսուքի խոնավեցնող բաղադրիչը ցուրտ փողոցում սառչում է, և այդ դեպքում մաշկի վրա նրա ներգործությունը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել:
Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավեցնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որևէ երանգ: Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց, ձյունից, ցրտից: Եթե դուք գերադասում եք քսուքը, ապա թողեք, որ այն լավ ներծծվի, մնացորդները հեռացրեք անձեռոցիկով և որպեսզի մաշկը չփայլի, թեթև դիմափոշի
արեք:
Տոնային քսուք-դիմափոշի օգւոագործելու կանոնները նույնն են. տնից դուրս գալուց 20-30 րոպե առաջ դեմքը պատեք խոնավեցնող քսուքով, իսկ հետո դիմահարդարման սպունգի օգնությամբ քսեք պաշտպանիչ երանգը: Փնտրեք հայտնի ընկերությունների տոնային քսուքները, որոնց բաղադրությունն առավելագույնս մոտեցված է «յուղը՝ ջրի մեջ» էմուլսիային: Դրանք ապահովում են մշտական թեթև պիլլինգ (մաշկի մաքրում), մաշկի մեռած մասերը հեռացնում են ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ աննկատ լուծում են դրանք: Երեկոյան հեռացնելով երանգ պաշտպանությունը՝ դուք միաժամանակ մաքրում եք մաշկը:
Ճիշտ չէ մտածել, թե ամռանը մաշկը պետք է ավելի հաճախ մաքրել, քան ձմռւսնը: Ընդհակառւսկը, շոգին մենք ավելի շատ ենք քրտնում, և խոնավությունը, դուրս գալով
ծակոտիներից, լավ մաքրում է մաշկը:
Ցրտերն սկսվելուն պես ճարպային գեղձերն աշխատում են ավելի ինտենսիվ՝
կատարելով պաշտպանական ֆունկցիա, ուստի և արտազատում են ավելի շատ մաշկային ճարպ՝ սեբիա:
Քրտնագեղձերի դերը, ընդհակսաակը, նվազում է: Եթե մաշկը (հատկապես ճարպոտ) կանոնավորապես չմաքրվի, կարող էառաջանալ գեղձերի խցանում, և որպես հետևանք՝ մաշկի անհւսրթություն, պալարներ ու մանր փոսեր:
ճարպոտ մաշկի դեպքում չպետք է չարաշահել սպիրտ պարունակող լոսյոնները, հակառակ դեպքում մաշկը բոլորովին կդադարի նորմալ աշխատել, և ճարպագեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն: Նման իրավիճակում լավագույն միջոցը բնական հիմքով մաքրող լոսյոնն է, որը նորմալեցնում է ճարպագեղձերի աշխատանքը:
Եվ, վերջապես, ձմռան սկզբին հարկավոր է զբաղվել պիգմենտային բծերով, որոնք հւսյտնվում են մաշկին ամառւսյին արձակուրդներից հետո: Չշտապեք դրանք ինքնուրույն հեռացնել:
Անպայման խորհրդակցեք բժիշկ-մաշկաբանի հետ. որոշ դեպքերում պիգմենտային բծերի հայտնվելը կարող է լուրջ հիվանդություն սկսվելու նշան փնել: Իսկ հաջորդ ամառ հետևեցեք խորհրդին. արևահարվեք միայն դեմքի հատուկ քսուքներով ու լոսյոններով, որոնց բաղադրության մեջ կա արևապաշտպան ֆիլտր: Եթե դուք ամեն տարի արձակուրդն անցկացնում եք ծովափին և չեք օգտվում արևապաշտպան ֆիլտրերով օժտված կոսմետիկայից, դուք վտանգի եք ենթարկում ձեր մաշկը. 35-40 տարեկանում այն անխուսափելիորեն կծածկվի պիգմենտային բծերով: