Ճապոնիայում է ապրում Լուլու Հաշիմոտո անունով աղջիկ-տիկնիկնն ով դեռ փոքրուց երազում էր իսկական տիկնիկ դառնալու մասին։ Նա հատկապես պաշտում էր ֆրանսիական տիկնիկներին, որոնք ունեին գեղեցիկ ու ընդգծված աչքեր, ու նրանց մարմինը կարծես մարմարից լինի։
Իր երազած հերոսուհիներին նմանվելու համար Լուլուն որոշեց ոչ թե դիմել պլաստիկ վիրաբուժությանը, այլ սովորել դիմահարդարման նուրբ արվեստն ու իր սիրելի կերպարին նմանվել տարբեր դիմահարդարման միջոցների օգնությամբ։
Երբ նայում ես աղջկան, դժվար է հավատալ, որ նա իրական է։ Աղջիկը վարպետորեն կարողանում է խաղալ գույների հետ, բարձրացնում է կոպերը, ընդգծում շուրթերը, իսկ թարթիչներն այնպես է ներկում, ասես դրանք հեքիաթից լինեն։ Մարմինը տիկնիկային դարձնելու համար նա հագնում է հատուկ գուլպաներ ոտքերին ու ձեռքերին, որոնք նրա մարմինը այնպես են ընդգծում, որ տպավորություն է ստեղծվում, թե նրա մարմինը փայտից է պատրաստված։
Ահա թե ինչպես է ապրում առեղծվածային այս էակը․