Ուելսի 43-ամյա բնակիչ Լես Փրայսը ստիպված է եղել ինքնաթիռի երկու տոմս պատվիրել դեպի Իռլանդիա և հակառակ ուղղություններով թռիչքի ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:

Տղամարդը կշռում է 234 կգ, սակայն տվյալ ավիաընկերության կանոններով՝ ուղևորը պետք է հավելյալ նստատեղ պատվիրի, եթե նրա քաշը գերազանցում է 127 կգ-ը: Սակայն ուղևորն օդանավ բարձրանալով՝ զարմանք է ապրել, քանի որ նրա պատվիրած երկու նստատեղերը իրարից հեռու էին գտնվում: