Օլսեն քույրերի զգեստներն ու աքսեսուարները մեծ հաջողություն են վայելում, սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնել աղջիկների բրենդի օրինակ The Row պայուսակը 50-40 հազար դոլարով:

Քույրերը որոշել են շտկել իրավիճակը, և շուտով կհայտնվի պայուսակների նոր հավաքածու, որ, իհարկե, որակով չի զիջի, սակայն արդեն դրամապանակները, քլաչերն ու պայուսակները կարժենան մոտ 125-625 դոլար: