Life.panorama.am-ը երգչուհի Լուսիի հետ խոսել է Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծում իր գրանցած հաջողությունների մասին: Նա թերեւս միակն է նախագծում, ում հեռուստադիտողը ճանաչում է որպես հայտնի երգչուհի, այս փաստը Լուսիին էլ ավելի է պարտավորեցնում.

 

«Պարտավորվածությունս այժմ ավելի մեծ է, պետք է ինքս ինձ գերազանցեմ, քանի որ մարդիկ ինձ արդեն 10 տարի է ճանաչում են, գիտեն կարողություններս ու ավելին են սպասում, ուստի իրավունք չունեմ սխալվելու: Հիմա շատ եմ աշխատում, փորձում եմ անել ավելին, տեղում չդոփել ու պահպանել հանդիսատեսի սերն ու համակրանքն իմ հանդեպ»- նշեց Լուսին ու ընդգծեց, որ ուրախ է Արամ MP3-ի խմբում հայտնվեու համար.

 

«Շատ ուրախ եմ, որ Արամ MP3-իի խմբում եմ հայտնվել, քանի որ նա բացի ժյուրիի անդամ լինելուց, նաեւ շատ լավ մարդ է: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կկայանա, հատկապես, որ արդեն սկսել ենք աշխատանքները. առաջիկա փուլերում շատ հետաքրքիր ու լավ գործեր են սպասվում, որոնց ականատեսը կլինի մեր հեռուստադիտողը: Ես շատ եմ աշխատում, մի օր անգամ դադար չեմ առնում ու կապ չունի, թե ապագայում հաջողությունս ինչ չափի կլինի եւ ուր կհասնեմ»,- հավելեց նա:

 

Շարունակությունն` այստեղ: