Ռուսական կինեմատոգրաֆի սեքս խորհրդանիշ Դանիլա Կոզլովսկին եւ մոդել Օլգա Զուեւան ծնողներ են դարձել: Նորածին դստեր հետ առաջին լուսանկարը հրապարակել է դերասանի սիրեցյալը՝ Instagram-ի իր էջում: Լուսանկարում Օլգան ֆոտոխցիկին մեջքով է կանգնած, իսկ երեխան նրա գրկում է: Կադրում երեւում են միայն երեխայի ոտքերը։

 

«Իմ սեր, իմ հպարտություն, իմ ճշմարտություն, իմ կյանքի ամենակարեւոր դաս, ամեն օր միասին մեծանալու իմ հնարավորություն է։ Շնորհակալություն, որ ընտրել ես ինձ», - հուզիչ կերպով մակագրել է կադր աստղը։

Դերասանների ընտանիքում համալրման լուրով ուրախացել են նաեւ նրա երկրպագուները։

«Օլյա, շնորհավորում եմ: Երջանկություն», «Ինչպիսի հրաշքներ են։ Շնորհավորում ենք Ձեզ, արեւներ», «Դուք հրաշալի ծնողներ կլինեք: Առողջություն երեխային եւ մայրիկին», «Դա մեծ երջանկություն է», - գրել են հետեւորդները։

 

style.news.am