Ինքնամեկուսացման ռեժիմի սկզբում հայտնի դերասան Ալեքսանդր Շիրվինդտի ընտանիքում երջանիկ իրադարձություններ են տեղի ունեցել։ Խորհրդային կատակերգությունների աստղի թոռը՝ Սաշան, երկվորյակի է լույս աշխարհ բերել, իսկ 62-ամյա որդին՝ Միխայիլը, երիտասարդ կնոջից երեխա է ունեցել, գրում է «Մոսկովսկի կոմլսոմոլեց»-ը։
«Դե ասա՝ ով կարող էր այպիսի բան մտածել, որ այս վարակային աղետի սկզբում լույս աշխարհ կգան սիրելի թոռան՝ Սաշայի երկվորյակները։ Օրերս նրանց մեզ մոտ են բերել՝ ամառանոց, եւ ես երեք մետրից, դիմակով նայել եմ Սեմյոնին ու Մատվեյին։ Մեկը կարող է տեղավորվել ափում, մյուսը խոշոր է: Եվ չհասցրին նրանց Մոսկվա տեղափոխել, հաջորդ օրը իմ 62-ամյա որդին՝ Միշան ու նրա երիտասարդ կինը (ձմռանը նա օրինական ամուսնացել է), որիդ ունեցան, որին նույնիսկ ոչ մի անուն չեն տվել։ Ինձ մոտ դեռ չեն բերել. նրանք ծննդատան են։
Այսինքն՝ Միխայիլ Ալեքսանդրովիչը երկու թոռ է ունեցել, եւ նա միեւնույն ժամանակ նրանց համար քեռի է ունեցել։ Եվ քեռին մեկ ամսով փոքր է զարմիկներից։ Եվ հարկավոր է լկտիություն, համարձակություն, անպատկառություն եւ, իհարկե, հումորի զգացում ունենալ՝ այս սարսափելի մեկուսացման եւ համաշարհային մղձավանջի, ցանկացած շփման անհանարինության շրջանում միանգամից երեք նորածին ունենալ։ Պատկերացնում ես՝ ինչ կլինի տաս, տասնհինգ, քսան տարի անց, երբ այդ երեք տղամարդիկ կխոսեն, որ իրենք ծնվել են 2020թ.-ի մայիսին՝ ինքնամեկուսացման շրջանում։ Սա կենսագրության սկիզբն է»,- կատակում է Ալեքսանդր Անատոլեւիչը։
Ի դեպ, Միխայիլ Շիրվինդտը նաեւ ավագ թոռներ ունի՝ Անաստասիան, Էլլան եւ Իրինան, որոնք ծնվել են որդու՝ Անդրեյի ընտանիքում։