Էստրադային երգչուհի Իրինա Կրուգը՝ շանսոնյե Միխայիլ Կրուգի այրին, «Судьба человека» հաղորդման եթերում պատմել է ամուսնու վերջին խոսքերի մասին: Նրա հետ հարցազրույցի ձայնագրությունը հրապարակվել է «Ռոսիա 1» ալիքի YouTube-յան էջում։

Հանգուցյալի կնոջ խոսքով՝ երգիչը հանցագործների կողմից վիրավորվելուց հետո կարողացել է իրեն այնպես դրսեւորել, որ նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չէր կարող ենթադրել՝ շուտով նա այլեւս չի լինի։ Հիվանդանոց գնալուց առաջ Կրուգը հասցրել է դիմել կնոջը։

«Վերջին բանը, որ նա ինձ ասաց․․․ «Իրոչկա։ Ինձ միշտ կոչում էր անուն-հայրանունով՝ ՝ Իրինկա Վիկտորովնա, եւ այստեղ «Իրոչկա»: Դա նրա վերջին խոսքն էր», - հարցազրույցում պատմել է արտիստի այրին։ Նա հիշել է, որ ավելի ուշ Կրուգը դեռ կատակում էր բժիշկների հետ։ Երբ նրան վիրահատությունից առաջ սափրում էին, երգիչը կատակել է, թե կտգեղանա։

Միխայիլ Կրուգը սպանվել է 2002 թվականի հուլիսին Տվերում գտնվող իր տանը։ Նա մի քանի հրազենային վնասվածք է ստացել, սակայն հասել է հարեւանի տուն, որը նրան հիվանդանոց է տեղափոխել։ Կատարողը մահացել է, քանի որ նարկոզը չի կարողացել ընդունել։ Այդ ժամանակ նա 40 տարեկան էր։