Ամերիկացի միլիոնատեր Ռոջեր Դորկասը, ով մահացել էր սրտային անբավարարությունից, հորինել էր բավականին օրիգինալ ծրագիր' իր երիտասարդ այրուն ձեռնունայն թողնելու համար: Նա կտակ էր գրել, որով իր 64 միլիոն դոլար կարողությունը թողնում էր իր շանը՝ Մաքսիմիլիանին, իսկ կինը ոչ մի ցենտ չէր ստնում: Բայց այս ամենով պատմությունը չի ավարտվում:
Ռոջեր Դորկասի կինը 24-ամյա դերասանուհի Ուենդի Դիտրիխն էր, ով հայտնի էր միայն «Ամենակարող Ջո Յանգ» ֆիլմում իր դրվագային դերով: Միասին նրանք ապրել են միայն մեկ տարի: Կինը Ռոջերի մահվան հետ ոչ մի կապ չի ունեցել, թեև հանդիսացել է նրա միակ ժառանգը:
Դատելով դերասանուհու անսահման ուրախությունից՝ նա կորցրել էր գլուխը իր վրա անսպասելի թափված միլիոնների մտքից անգամ: Բայց դեռ վաղ էր տոնել: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, թե ով էր հսկայական կարողության ժառանգորդը, Ուենդի Դիտրիխը զայրույթից չէր գտնում իր տեղը: Կտակի համաձայն' իր ողջ հարստությունը Ռոջերը թողնում էր իր շանը՝ Մաքսին:
Տիկին Դիտրիխը փորձեց վերցնել միլիոնները դատարանի միջոցով, բայց դատարանը թողեց ամեն ինչ նույն ձևով: Այդուհետև Ուենդին սկսեց այլ ճանապարհներ որոնել փողերին տիրանալու համար: Եվ ինչքան էլ զարմանալի է, գտավ:
Ռոջեր Դորկասի հավատարմատարը՝ Ֆիլիպ Գոլշթեյնը, այրուն պատմեց միլիոնատերի հումորի օրիգինալ զգացման մասին: Մի քանի տարի առաջ Ռոջերը ուղղակի զվարճանքի համար իր շան անունով բանկային հաշիվ էր բացել: Բայց երբ հարկերի մուծման ժամանակը եկավ, անհրաժեշտություն առաջացավ, որ շունը, ով փաստորեն արդեն ԱՄՆ-ի լիիրավ քաղաքացի էր, փաստաթղթեր ունենա:
Դորկասն առանց երկար մտածելու շան համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստեց, և այդ կերպ Մաքսը դարձավ ԱՄՆ-ի քաղաքացի' ավելի քան 250 000 դոլար կարողությամբ:
Համարձակ այրին, իմանալով դրա մասին, դիմեց ապշեցուցիչ քայլի: Նա ամուսնացավ շան հետ՝ դառնալով նրա խնամակալը: Մնում է միայն ենթադրել' արդյոք նախատեսո՞ւմ էր կատակասեր միլիոնատերը «շան հարսանիքը», երբ սկսում էր այս ողջ խառնաշփոթը, թե՞ դա հաջորդ իրավաբանական ծուղակն էր շահախնդիր այրու համար: