Մեկնարկել է ռուսական «Ձայնը» 6-րդ սեզոնը: Կույր լսումների փուլում Կրասնոդարից 25-ամյա հայուհի Դիանա Շալժիյանն իր` «Իսպանիա» երգի կատարմամբ ստիպել է ժյուրիի անդամներից 3-ին` Ալեքսանդր Գրադսկիին, Լեոնիդ Ագուտինին և Դիմա Բիլանին երգի առաջին իսկ րոպեներից շրջվել:
Ժյուրիի բոլոր անդամներից չի շրջվել միայն Պելագեան, որը գովաբանել է հայուհուն՝ հայտարարելով, որ ինքը նրան այլեւս ոչինչ չի կարող տալ, քանի որ Դիանան իսկական տաղանդ է:
«Սա անթերի է, նույնիսկ քննարկելու բան չկա»,- հայտարարել է Գրադսկին: